«Լիոնի» դարպասապահ Սիպրիան Տետերուշանուն տեղափոխվել է «Միլան»՝ տեղեկացնում է «Լիոնի» թվիթերյան էջը:
Ռումինիայի հավաքականի 34-ամյա դարպասապահի տրանսֆերը միլանյան ակումբին արժեցել է 500 հազար եվրո:
Տետերուշանուի պայմանագիրը «Լիոնի» հետ ուժի մեջ էր մինչև 2022-ի ամառը: Սակայն անցած մրցաշրջանում Սիպրիան ակումբի կազմում անցկացրեց 6 պաշտոնական հանդիպում՝ բաց թողնելով 7 գնդակ: