Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 5488 նոր դեպք, մահացել է 119 հիվանդ: Հիվանդությունից ապաքինվել է 5428 մարդ: Այս մասին տեղեկացնում են ՌԴ հիվանդության տարածման կանխարգելման օպերատիվ շտաբից:
Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայի մարզում:
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում կա 1 մլն 57362 վարակված, մահացության ցուցանիշը հասնում է 18484-ի, ապաքինվել է 873535 մարդ: