ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քաղաքապետարանի երկու ջրատար տեղում իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Հրդեհի երրորդ օջախը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 19։16-ին․ մոտ 1000 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։
Առկա էր հրդեհի երկու օջախ։ Առաջին օջախը մեկուսացվել էր ժամը 13։35-ին (մոտ 3000 քմ), երկրորդ օջախը՝ 19։41-ին (մոտ 4․5 հա): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի հինգ ջրատար։