Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի նոր ռեկորդ: Վերջին 24 ժամում հայտնաբերվել է 158 վարակված: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Հարևան երկրում վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2075-ի՝ տեղեկացնում է Վրաստանի կառավարությանն առընթեր հատուկ կայքը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ հարևան երկրում վարակից ապաքինվել է 9 մարդ: Կարանտինում է գտնվում 5882 քաղաքացի, ևս 390 պացիենտ բժիշկների հսկողության տակ է:
Այս երկրում նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր նախօրեին՝ վարակի 87 դեպք: