ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը հայելային պատասխան կտա ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործի կապակցությամբ եվրոպական պատժամիջոցներին, եթե գործընկերները նման քայլի դիմեն՝ գրում է РИА Новости-ն:
«Միջազգային հարցերում փոխադարձության սկզբունքը ոչ ոք չի չեղարկել»,- հայտնել է ՌԴ արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովը հավելել է, որ պաշտոնական Մոսկվան կգնահատի օտարերկրացի գործընկերների գործողությունները, որից հետո կարձագանքի: Լավրովը համոզված է՝ կարևոր է, որ նման որոշումներն անպատասխան չմնան: