Թուրքիան հայտարարել է Կիպրոսի ափերին շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին զորավարժություններ անցկացնելիս մարտական սպառազինության կիրառման մասին, թեպետ Եվրամիությունը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Թուրքիան լուրջ տարաձայնություններ ունի Հունաստանի ու Կիպրոսի հետ ածխաջրածնային ռեսուրսների ու Միջերկրական ծովի արևելքում թուրքական ազդեցության ավելացման պատճառով, ինչը կարող է է՛լ ավելի խորացնել կողմերի միջև լարվածությունը:
Եվրոպական կառույցը Թուրքիային զգուշացրել էր, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Անկարան խուսափի երկխոսությունից:
Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից իրավիճակի սրման թեման կրկին կքննարկվի սեպտեմբերի 24-25-ը՝ Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ: