Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Ֆրանսիայի պաշտոնակցի հասցեին՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարի նման կտրուկ արձագանքը հետևել է Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, ըստ որի Ֆրանսիայի նախագահը Եվրամիությանը հորդորել է առավել կոշտ դիրքորոշում որդեգրել Անկարայի հանդեպ: Ընդ որում, նա ընդգծել է, որ խոսքը Թուրքիայի իշխանության և ոչ թե ժողովրդի մասին է: Մակրոնը նաև նշել է, որ Թուրքիան այլև միջերկրածովյան տարածաշրջանի գործընկերը չէ:
Դրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Գործ մի՛ ունեցեք Թուրքիայի ու թուրք ժողովրդի հետ»: