Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրամիության անունից ելույթ է ունեցել Բելառուսում ընդդիմության համակարգող խորհրդի անդամների ահաբեկման, երկրում բռնության կիրառման ու լարվածության խորացման դեմ: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Եվրամիությունը հաստատում է իր վճռականությունը պատժամիջոցների կիրառման հարցում այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնություններ իրականացնելու, խաղաղ ցույցերը ճնշելու, ընտրությունները կեղծելու համար, և պատրաստ է անհրաժեշտության դեպքում հետագայում սահմանափակումներ կիրառել»,- ասվում է պաշտոնական Բրյուսելի հայտարարության մեջ: