ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսօր Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում մասնակցել է «Ապագա սերունդների» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
«Կարծում եմ՝ նոր ուսումնականին ընդառաջ՝ այն սպասված և շատ հաճելի նվեր էր ինչպես աշակերտներին, այնպես էլ դպրոցի ուսուցիչներին:
Ծրագիրը կյանքի կոչելու համար իմ երախտիքի խոսքն եմ ուղղում բարերար, նվիրյալ հայ Գրիգորի Գաբրիելյանցին»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահը: