Իրանի իշխանությունների հավաստմամբ՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը նշանակում է, որ Բահրեյնը մեղսակից է հրեական քաղաքականությանը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Բահրեյն-Իսրայել հարաբերությունների կարգավորմանը միտված գործարքի մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ տարածաշրջանում անվտանգության դեմ ցանկացած սպառնալիքի համար պատասխանատվությունը կընկնի Բահրեյնի ու թագավորության դաշնակիցների վրա:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Բահրեյնի այս քայլն անվանել է ամոթալի: