Պաղեստինի իշխանությունները խիստ քննադատել են Իսրայել-Բահրեյն հարաբերությունների բարելավմանը միտված գործընթացը՝ գրում է Anadolu գործակալությունը:
«Պաղեստինի իշխանությունները մերժում և խիստ դատապարտում են Իսրայելի ու Բահրեյնի Թագավորության հարաբերությունները կարգավորելուն միտված ԱՄՆ-Բահրեյն-Իսրայել եռակողմ հռչակագիրը»,- ասվում է Պաղեստինի իշխանությունների հայտարարության մեջ:
Պաղեստինյան կողմն այս քայլն անվանում է դավաճանություն: Ինքնավարության ղեկավարության հավաստմամբ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը ԱՄՆ-ի «Դարի գործարքի» մաս է կազմում:
Այս գործընթացը սկսվել է Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների կարգավորմանը միտված գործարքից մոտ մեկ ամիս անց: