Հայաստանի պետական պարտքը օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 967.3 մլն դոլար. այդ մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունից: Նախորդ ամսվա համեմատ պետական պարտքն ավելացել է 27.8 մլն դոլարով:
Կառավարության պարտքը կազմել է 7 մլրդ 482.4 մլն դոլար, որից 5 մլրդ 571.9 մլն դոլարն արտաքին պարտքն է, 1 մլրդ 910.5 մլն դոլարը՝ ներքին պարտքը: Իսկ ԿԲ պարտքը կազմել է 484.9 մլն դոլար: