Այս տարվա յոթ ամիսներին Հայաստանում արդյունաբերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 տոկոսով. 1lurer.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեից:
20.9 տոկոսով աճել են հանքարդյունաբերության ծավալները, 2.2 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը: Սակայն հունվար-հուլիսին նվազել է մշակող արդյունաբերությունը՝ 3.6 տոկոսով: 1.7 տոկոսով նվազել է սննդի, 9 տոկոսով՝ խմիչքի, 21.5 տոկոսով՝ ծխախոտի արդյունաբերությունը: