Մեծ Բրիտանիան թույլատրել է AstraZeneca ընկերության հետ Օքսֆորդի համալսարանի համատեղ՝ կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլի վերսկսումը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Միացյալ Թագավորության առողջապահության ոլորտի մասնագետները հայտնել են, որ պատվաստանյութի փորձարկումը Մեծ Բրիտանիայում անվտանգ է:
Հիշեցնենք, որ խոստումնալից պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլը դադարեցվել էր այն պատճառով, որ կամավորների շրջանում անբացատրելի հիվանդություն էր առաջացել: