Երևանից ջազ ենք արտահանում Տավուշ՝ կատակում է Արա Խզմալյանը՝ ներկայացնելով «Թիկունքը՝ մշակույթ» խոշորամասշտաբ նախագիծը, որն այս անգամ կանցկացվի «Անսահման ջազ՝ սահմանում» խորագրով:
Ֆիլհարմոնիկի և «Երևանյան հեռանկարների» տավուշյան բացառիկ համերգից հետո հայկական ջազով կլցվեն Բերդի «Սորաններ» դենդրոպարկի կանաչազարդ տարածքները: Փոխնախարարը գնահատում է ոչ միայն ստեղծագործական, այլև տնտեսական էֆեկտը. արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները:
Yerevan Jazz Fest-ն այս տարի անցկացվում է արդեն 6-րդ անգամ, նախորդ տարիներին մեծ ջազի հնչեղ անուններ է պարգևել Երևանին: Այս տարի ի, հեճուկս համավարակի, ջազով կոգեշնչեն սահմանի պահապան բնակիչներին: Այսուհետև Jazz Fest-ը բևեռորեն փոխում է աշխարհագրությունը:
«Թիկունքը՝ մշակույթի» նախաձեռնողներն առանձնահատուկ կարևոր են համարում ծրագրի կրթական բաղադրիչը, մանավանդ որ սահմանամերձ մարզերի բնակիչներին միշտ չէ որ հասանելի է բարձրաճաշակ մշակույթը:
Վահագն Հայրապետյանը խոստանում է ջազաֆիկացնել Տավուշը՝ 50-ից ավելի առաջնակարգ ջազ երաժիշտներ և 10 խումբ ջազային իսկական հրավառություն կստեղծեն Բերդում: