Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
Սա պանդեմիայի ողջ ընթացքում մեկ օրվա ընթացքում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:
Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալների` վարակվածների ընդհանուր թիվը 1917 է:
Մեկ օրում դուրս է գրվել 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1354 է: Պանդեմիայի ընթացքում մահացել է 19 վարակակիր: