Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ ընթացքի մեջ են Մարմաշեն համայնքի «Ջաջուռ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող վերակառուցման շինարարական աշխատանքները, ծրագրի ընդանուր գումարը կազմում է 16.528.000 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 60%, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը 40%:
Նախատեսվում է վերակառուցել համայնքի Ջաջուռ բնակավայրի՝ 30-40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը։ Նախատեսվում են խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ Կբարելավվի նաև շրջակա տարածքը։ Ակնկալվում է նախադպրոցական կրթության որակի բարձրացում։ Կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ և 5-10 ժամանակավոր աշխատատեղ: