Այսօր Ռուսաստանի քաղաքացիները սկսել են ընտրել նահանգապետեր և օրենսդիր ժողովների պատգամավորներ, ինչպես նաև ազգային խորհրդարանի ստորին պալատի իրենց պատգամավորներին՝ հայտնում է Первый Канал-ը:
Քվեարկության միասնական օրը սեպտեմբերի 13-ն է, բայց երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել երկու օր` սեպտեմբերի 11-ին և 12-ին, անցկացնել վաղ քվեարկություն COVID-19-ի տարածումից խուսափելու համար: Բոլոր ընտրողների համար մատչելի են դարձել դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ գելեր: Բոլոր ընտրատեղամասերը, ներառյալ բացօթյա տարածքները, ամեն ժամ փակվում և ախտահանվում են՝ որպես նոր հիվանդության տարածման դեմ կանխարգելիչ միջոց:
Տարբեր մակարդակների ընտրություններ անցկացվում են Ռուսաստանի 83 սուբյեկտներում: Փորձագետները չեն փորձում կանխատեսել ընտրությունների արդյունքները, քանի որ վերջին շաբաթներին իրադարձությունները շատ արագ են զարգանում: Ռուսաստանցիների ընտրական տրամադրությունների վրա, ըստ դիտորդների, կարող են ազդել Խաբարովսկի ցույցերը, Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը: