Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակ է հղել Ադրբեջանի իշխանությանը և դիվանագիտական կորպուսին: Պատասխանելով Միացյալ թագավորությունում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեի հակահայկական նախաձեռնություններին՝ բարոնուհին անդրադարձել է Արցախի պատմությանը՝ նշելով, թե Ստալինի օրոք 95 տոկոսով հայաբնակ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, որն էլ յուրացրել է հայկական տարածքը՝ այն կտրելով Հայաստանից:
Այնուհետև բրիտանացի քաղաքական գործիչը շեշտել է, որ Արցախյան պատերազմը սկսվել է Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների պատճառով, քանի որ փորձ է արվել հայ բնակիչների բռնի տեղահանում և ջարդ կազմակերպել իրենց պատմական հողում:
Բարոնուհի Քոքսը խոսել է նաև Նախիջևանի մասին՝ որպես հայկական տարածքի, որը հայաթափվել է ադրբեջանական քաղաքականության արդյունքում: