Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ, որոնց համաձայն Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի կազմում կընդգրկվի Շաքե Իսայանը, իսկ Հայաստան-Թաիլանդ բարեկամական խումբը Սերգեյ Բագրատյանի փոխարեն կղեկավարի Վահե Էնֆիաջյանը: Փոփոխություն է կատարվել նաև «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Արտյոմ Ծառուկյանը: ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի որոշման մեջ փոփոխությամբ էլ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Միքայել Մելքումյանը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: