Այսօրվանից Հայաստանում արտակարգ դրությունը ավարտված է. հայտարարվել է կարանտին՝ մինչև 2021 թ. հունվարի 11-ը ներառյալ:
Օրվա կորոնաթիվը 177 է, ապաքինվել է 201 քաղաքացի:
Նոյեմբերի 1-ից դադարեցվում է հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում դրամական աջակցության տրամադրումը:
Արցախում արտակարգ իրավիճակը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 11-ը:
Փոփոխություններ բուհերում օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներում. վճարովի բակալավրի ուսուցման համար ժամկետ է սահմանվել մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Օրենքի նոր նախագծով 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած և քրեական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիները, պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելով, կազատվեն քրեական հետապնդումից:
Ոստիկանությունն առաջարկում է հետաձգել վարորդական իրավունքի նոր կարգի կիրառումը: