Ջրառատ համայնքում մեկնարկել են երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. վերակառուցվում է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան տանիքը: Այս մասին հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանից:
«Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9 մլն 050.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 2 մլն 715.207 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 6 մլն 335.483 հազ. դրամ: Ծրագրի պայմանագրային արժեքն էլ կազմում է 6 մլն 537.948 հազ. դրամ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում այժմյան քայքայված, անմխիթար վիճակում գտնվող տանիքի փոխարեն նոր ծածկաթիթեղով կարկաս կկառուցվի, կտեղադրվեն ջրահեռացման խողովակներ և ձեղնապատուհաններ:
Տանիքի վերանորոգումից հետո նախատեսվում է նաև շենքի ներքին և արտաքին հարդարում, որի արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվեն մշակույթի տանը գործող ծանրամարտի մարզասրահում մարզվողների և պարի խմբակ հաճախողների համար:
Հավելենք, որ երկրորդ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է համայնքի Մեծամորի խճուղու 1436 մ երկարությամբ ճանապարհահատվածi հիմնանորոգում` 128 մլն 628 հազ. դրամ ծրագրային արժեքով»,- գրված է հայտարարությունում: