Օգոստոսի 4-ին տեղի ունեցած հուժկու պայթյունից մոտ մեկ ամիս անց Բեյրութի նավահանգստում` կեսօրին, մեծ հրդեհ է բռնկվել։ Լիբանանի բանակին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ հրդեհը սկիզբ է առել նավահանգստի մաքսազերծ առևտրի գոտում գտնվող նավթամթերքի և անվադողերի պահեստում։
Հրդեհի մարման աշխատանքներին ջանք չեն խնայել հրշեջներն ու բանակը` գործի դնելով ինքնաթիռներ և տարբեր սարքեր: Վիրավորներ կամ զոհեր չկան, սակայն նյութական վնասը մեծ է:
Հեղինակ՝ Փաթիլ Մկրտիչյան