Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծեծի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, դրամանենգության, կաշառակերության, դատական ակտը չկատարելու, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր ինքնակամ զավթելու, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, սուտ մատնության, թմրամիջոցի մաքսանենգության ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: