Հարուցված քրեական գործի շրջանակում սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Գետափնյա գյուղի տներից մեկում։
Խուզարկության ընթացքում տանտերը ոստիկաններին ներկայացրել է տարաների մեջ լցված՝ մոտ 181 գրամ դեղնականաչավուն, չորացված-մանրացված, սուր հոտով զանգված։
Ըստ տղամարդու հայտարարության՝ կանեփանման զանգվածն իրենն է, պատրաստել է իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: