«Իմ քայլը» խմբակցության նիստի վերջնամասում ՔՊ գրասենյակում հյուրընկալեցինք ՌԴ մեկնելու խնդիրներ ունեցող բողոքի ակցիա իրականացնող մեր հայրենակիցներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Անկախ ակցիաների իրականացման հանգամանքից` Հայաստանի կառավարությունը մշտապես զբաղվում է մեր հայրենակիցների խնդիրներով և բանակցություններ են ընթանում ՌԴ-ի կառավարության հետ։
Սահմանների բացումը պայմանավորված է բացառապես համաճարակային իրավիճակով»,- գրել է նա։