ԿԳՄՍ-ն հրապարակել է Կառավարության վերջին որոշմամբ պատվովճար ստացող տիտղոսակիր մարզիկների ցանկը:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող՝ օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:
Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի դրանից՝ որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը
Ցուցակ
|
N
|
Անուն, ազգանուն
|
Զբաղեցրած տեղը
|
Պատվովճարի ամսական չափը հազար դրամ
|
|
Օլիմպիական խաղեր
|
1
|
Էդուարդ Ազարյան
|
1-ին տեղ
|
200,000.00
|
|
2
|
Արմեն Նազարյան
|
1-ին տեղ
|
200,000.00
|
|
3
|
Էդուարդ Միքայելյան
|
2-րդ տեղ
|
140,000.00
|
|
4
|
Յուրի Սարգսյան
|
2-րդ տեղ
|
140,000.00
|
|
5
|
Արմեն Մկրտչյան
|
2-րդ տեղ
|
140,000.00
|
|
6
|
Միհրան Հարությունյան
|
2-րդ տեղ
|
140,000.00
|
|
7
|
Սոս Հայրապետյան
|
3-րդ տեղ
|
100,000.00
|
|
8
|
Յուրի Պատրիկեև
|
3-րդ տեղ
|
100,000.00
|
|
9
|
Հրաչիկ Ջավախյան
|
3-րդ տեղ
|
100,000.00
|
|
10
|
Գևորգ Դավթյան
|
3-րդ տեղ
|
100,000.00
|
|
Շախմատի համաշխարհային օլիմպիադա
|
11
|
Վլադիմիր Հակոբյան
|
1-ին տեղ
|
200,000.00
|
|
12
|
Սերգեյ Մովսիսյան
|
1-ին տեղ
|
200,000.00
|
|
Աշխարհի առաջնություն
|
13
|
Նշան Մունչյան
|
1-ին տեղ
|
100,000.00
|
|
14
|
Արայիկ Գևորգյան
|
1-ին տեղ
|
100,000.00
|
|
15
|
Դեվիդ Սաֆարյան
|
1-ին տեղ
|
100,000.00
|
|
16
|
Յուրիկ Սարգսյան
|
1-ին տեղ
|
100,000.00
|
|
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն
|
17
|
Լևոն Արոնյան
|
1-ին տեղ
|
100,000.00
|
|
18
|
Վլադիմիր Հակոբյան
|
1-ին տեղ
|
100,000.00
|
|
19
|
Ռաֆայել Վահանյան
|
1-ին տեղ
|
100,000.00
|
|
20
|
Գաբրիել Սարգսյան
|
1-ին տեղ
|
100,000.00
|
|
21
|
Ռոբերտ Հովհաննիսյան
|
1-ին տեղ
|
100,000.00
|
|