Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն այսօր` ժամը 17:00-ին, ավարտվեց: Ներկայումս Հայաստանում սահմանվել է կարանտին:
Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը երեկ վավերացրել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Օրենքով հնարավորություն է տրվում առանց արտակարգ դրություն հայտարարելու պահպանել հակահամաճարակային կանոններն ու պատասխանատվություն սահմանել դրանց խախտման համար:
Արտակարգ դրության փոխարեն երկրում սահմանվել է կարանտին: