Հայաստանի ատլետիկայի պատվիրակությունն այսօր Երևան-Մինսկ-Ստամբուլ երթուղով մեկնել է Թուրքիա։ Ստամբուլում սեպտեմբերի 12-13-ը կանցկացվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը։
Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Նրանք ասպարեզ կելնեն մարզիչներ, երևանցի Էրիկ Նուրիջանյանի և կապանցի Արտյոմ Պողոսյանի ղեկավարությամբ։ Մեր ատլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։
Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Մեր երկրի 12 ատլետներին մրցավայր կուղեկցի երեք մարզիչ։