ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին տեղում ծանոթացել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով Սանահինի վանական համալիրի տարածքում կատարվող աշխատանքներին:
«Այս երկամյա ծրագիրը նախատեսում է վերականգնել վանական համալիրի արևելյան հատվածը:
Անհամբերությամբ սպասում ենք աշխատանքների ավարտին»,- ասվում է գրառման մեջ: