Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն:
«Անցյալ տարի Երևանի ավագանին «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրեց համայնքին պատկանող տարածքը, որը «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով վերանորոգվեց և կահավորվեց: Այստեղ նախատեսված է ապահովել տարեկան 200 երևանաբնակ երեխաների ներառական ժամանցը՝ համատեղելով վերականգնողական թերապիաներն ու հետաքրքիր խաղերը:
Շնորհակալ եմ այդ գործի մեջ ներգրավված մարդկանց ու կազմակերպություններին: Բոլորդ մեծ գործ եք անում»,- հայտնել է Երևանի քաղաքապետը: