Նվազագույնը 4 մարդ է մահացել Աֆղանստանում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Tolo News-ին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ևս 8 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Տեղի ունեցածի և վիրավորների առողջական վիճակի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: