Ադրբեջանում գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին այցելելու շուրջ երկխոսությունը շարունակվում է,- «Լուրեր»-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու նպատակով Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր: Ադրբեջանը նրան ներկայացրել է որպես դիվերսանտ: