Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զրուցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի հետ:
«Տեսակապի միջոցով զրույց ունեցա Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հետ:
Իմ երախտագիտությունն եմ հայտնել պարոն Խանջյանին՝ ընկերակցության կողմից Արցախում իրականացված բարեգործական բազմաթիվ ծրագրերի համար, որոնց մի մասն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է, և պատրաստակամություն հայտնել հետայսու ևս շարունակելու մեր համագործակցությունը»,- Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահը: