«Լոռի» ՖԱ-ն ներկայացրել է Ալբերտ Սոլոմոնովի մարզչական շտաբը։ Գլխավոր մարզչի առաջին օգնական է նշանակվել Սերգեյ Չիկիշևը։ Չիկիշևը մարզչական կարիերան սկսել է 1995 թվականին։ 59-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Մոսկվայի «Դինամոյի» տարբեր տարիքային թիմերում։ Ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսի ընթացքում Չիկիշևը «Փյունիկում» եղել է Ռոման Բերեզովսկու առաջին օգնականը։
Մարզչական անձնակազմում է ընդգրկվել Վիտալի Ստարովիկը։ 42-ամյա ուկրաինացի մասնագետը մարզչական կարիերայի մեծ մասն անցկացրել է «Չեռնոմորեցում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական, գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։
Ռոման Չուպրինան նշանակվել է ֆիզպատրաստության մարզիչ։ 44-ամյա մասնագետն աշխատել է Զապորոժյեի «Մետալուրգում», «Սևաստոպոլում», «Չեռնոմորեցում»։
Սլավիկ Սուքիասյանը նշանակվել է դարպասապահների մարզիչ։ Երևանի «Արարատի» հանրահայտ նախկին դարպասապահը երկար տարիներ աշխատել է Իրանի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմերում։ 55-ամյա մասնագետը «Լոռիում» է 2020-ի հունիսից։