Այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների տարելիցն է: 19 տարի առաջ ԱՄՆ-ում ահաբեկչությունների զոհ դարձավ 3000 մարդ, վիրավորվեց 25000-ը:
Հիմնական իրադարձությունները ծավալվեցին Նյու Յորքում, որտեղ ահաբեկիչների առևանգած երկու ինքնաթիռ 15 րոպե տարբերությամբ բախվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակներին: Այս ահաբեկչությունը դարձավ ամենախոշորը համաշխարհային պատմության մեջ:
Ահաբեկչության 19-րդ տարելիցին ընդառաջ, ի հիշատակ սեպտեմբերի 11-ի հարձակումների արդյունքում զոհվածների, լուսավորվել է Նյու Յորքի, Փենսիլվանիայի Շանքսվիլի, Վիրջինիայում Արլինգտոնի գիշերային երկինքը: