Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրները սեպտեմբերի 11-ին սկսված վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումն ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ՝ լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վարժանքներին, որոնք սկսվել են Մոսկվայի ժամանակով 8:00-ին, մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:
«Վարժանքի շրջանակում կմշակվեն օդային տարածության օգտագործման կանոնները խախտած օդանավերի, ԱՊՀ-ի մասնակից երկրների պետական սահմանները խախտած օդանավերի, առևանգված օդանավերի նկատմամբ, ինչպես նաև աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցույց տալիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը: Վարժանքի ժամանակ գործի են դրված ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին այդ թվում մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ:
«Ինքնաթիռների անձնակազմերը կկատարեն փոխադարձ մանևրներ վարժանքին մասնակցող յոթ երկրի օդային տարածությունում»,- հավելել են գերատեսչությունում:
Ռուսաստանյան կործանիչները վերջին ժամանակներս գործնականում ամեն օր բարձրանում են ՆԱՏՕ-ի երկրների ինքնաթիռների ուղեկցության, որոնք փորձում են մոտենալ ՌԴ-ի սահմաններին: Ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի կիրառման ինտենսիվությունն անցյալ տարվա համեմատ մեծացել Է ավելի քան 30 տոկոսով:
Նրա խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին այդ թռիչքների թիվը 87 Էր, իսկ այժմ՝ շուրջ 120՝ հաղորդել Է ՏԱՍՍ-ը: