Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 5 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով՝ տեղեկացնում են կոմիտեի լրատվության բաժնից:
2020 թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 152 տնտեսվարող: 85 հարկ վճարողի դիմում բավարարվել է, 59 դիմում՝ մերժվել, ևս 8 դիմում ուսումնասիրության փուլում է:
Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում: