Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեն երկարաձգել հովանավորների հետ կնքած պայմանագրերը։ Դրանց ժամկետն ավարտվում է տարեվերջին։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից:
Բանն այն է, որ որոշ գործընկերներ կասկածի տակ են դնում համաձայնագրերի երկարաձգման արդյունավետությունը, ինչը լրացուցիչ ներդրումներ կպահանջի:
Բացի դրանից՝ մի շարք ընկերություններ, որոնք պայմանագրեր են կնքել, համավարակով պայմանավորված՝ արդեն հայտնվել են ֆինանսական դժվարությունների առջև։ Հետագա աջակցությունից հրաժարվելը կարող է վնասել հովանավորների հեղինակությունը, ինչի պատճառով նրանք երկմտում են։
Որոշ տեղեկություններով՝ խաղերի կազմակերպիչներն արդեն ներգրավել են 3,1 միլիարդ դոլար: