Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի մատնվելու պատճառ չկա՝ Վրաստանի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան՝ փոխանցում է Sputnik-georgia-ն:
Հարևան երկրում նկատվում է համաճարակաբանական իրավիճակի վատացում: Վրաստանում կորոնավիրուսի համավարակի ամբողջ պատմության ընթացքում երկրում վարակի օրական ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է այսօր՝ 57 դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը 1830 է: