Սեպտեմբերի 10-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 57 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1830 է: Այս մասին, ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 9 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1334 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Ներկայումս կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան՝ բուժվելու նպատակով:
Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: