Ընթացքի մեջ է ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի փողոցների գիշերային լուսավորության ցանցի անցկացում սուբվենցիոն ծրագիրը, որի ընդհանուր գումարը կազմում է՝ 13.500.000 դրամ:
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ պետության համաֆինանսավորումը կազմում է 60%, համայնքի համամասնությունը 40%։
Նախատեսվում է տեղադրել 80 լուսակիր 60 վտ հզորությամբ․ Պեմզաշեն համայնքում կլուսավորվի 2,5 կմ երկարությամբ ներհամայնքային փողոց։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է ութ ժամանակավոր աշխատատեղ: