Շիրակի մարզպետարանից հաղորդում են, որ մեկնարկել է Բայանդուր համայնքի 1500 մ երկարությամբ ոռոգման ինքնահոս փակ համակարգի՝ պլաստիկ խողովակաշարով կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարությունը: Ծրագրի ընդանուր գումարը կազմում է 23.580.000 դրամ, պետության համաֆինանսավորումը 70% է, իսկ համայնքի համամասնությունը՝ 30%:
Նախատեսվում է կառուցել ոռոգման ջրագծի 1500 մ երկարությամբ և D=300 մմ պլաստիկ խողովակաշարով փակ համակարգ, ինչի շնորհիվ ջրի կորուստը կնավազի՝ հասնելով 5%-ի: Արդյունքում ոռոգվող հողատարածքները կավելանան 32 հեկտարով։ Ստեղծվել է ժամանակավոր 15 աշխատատեղ: