Իվուարցի ֆուտբոլիստ Մորի Կոնեն տեղափոխվել է «Արարատ»: Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը:
25-ամյա հարձակվողը հանդես է եկել լատվիական «Դաուգավպիլսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Շիրակում»։
Կոնեն նախորդ մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ խփած 23 գոլով: