Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ: Մխիթարյանի թիմն ընկերական խաղում 4:0 հաշվով առավելության է հասել «Ֆրոզինոնեի» նկատմամբ: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից:
Ավելի վաղ Մխիթարյանը չէր միացել հավաքականին, որն անցկացրեց երկու հանդիպում Ազգերի լիգայի խաղարկությունում: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հայտնել էր, որ վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ: