Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ կանցկացվի Միջերկրական ծովի երկրների գագաթնաժողովը: Հանդիպման անհրաժեշտությունը ծագել է Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի ու Եվրամիության երկրների միջև լարվածությունը թուլացնելու մտադրությունից: Թեմային է անդրադարձել France 24-ը:
EuroMed 7-ը Միջերկրական յոթ պետությունների ոչ պաշտոնական խումբ է, որը երբեմն անվանում են «Club Med»: Խմբի առաջին հանդիպումն անցկացվել է 2016-ին, որի մեջ Թուրքիան չի մտնում:
Ֆրանսիական Կորսիկա կղզում նախանշված հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիան, Իտալիան, Մալթան, Պորտուգալիան, Իսպանիան և ԵՄ անդամ՝ Միջերկրական ծովի արևելյան երկրները՝ Հունաստանն ու Կիպրոսը: