Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր նավերը, այդ թվում՝ ռազմական նավերը Միջերկրական ծովի արևելյան հատվածի հունական տարածքից: Այս մասին հայտնել է Հունաստանի արտգործնախարարի առաջին տեղակալը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի հանձնաժողովի՝ արտաքին քաղաքականության, մասնավորապես` Թուրքիայի հետ լարված հարաբերությունների թեմայով հրավիրված հանդիպմանը՝ գրում է ТАСС գործակալությունը:
Հունական կողմն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է անմիջապես ստանձնի տարածաշրջանում իրեն համապատասխանող դերը, երբ վտանգված է եվրոպական ինքնիշխանությունը:
Հունաստանի իշխանությունները Թուրքիային կոչ են արեն անմիջապես թուլացնել տարածաշրջանի լարվածությունը: