Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 333.7 մլն դոլարի, ներմուծվել՝ 2 մլրդ 405 մլն դոլարի ապրանք: Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:
ԵԱՏՄ երկրներ արտահանվել է 340 մլն 820.3 հազար դոլարի, ԵՄ երկրներ՝ 251 մլն 717.9 հազար դոլարի ապրանք: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ հունվար-հուլիսին ԵԱՏՄ-ից ներմուծվել է 929 մլն 340.6 հազար, իսկ ԵՄ երկրներից՝ 476 մլն 600.8 հազար դոլարի ապրանք: