Դիլիջանի քաղաքային այգին հյուրընկալել էր սահմանային Չինարի գյուղի փոքրիկ դպրոցականների առաջին խմբին:
Տավուշի մարզպետարանի աջակցությամբ մեկնարկած` «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության միջոցառումը մարզի սահմանամերձ համայնքների 6-14 տարեկան երեխաների համար է: Նրանք կլինեն Դիլիջանի քաղաքային այգու սպասված այցելուները: Հետաքրքիր անակնալներ, խաղեր և մարզաձևեր, տարբեր ատրակցիոններ, և այս ամենը` անվճար:
Նունե Հարոյան («Զբոսաշրջության և քաղաքաշինության» հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար) - Երեխաներին ամենից շատ հրապուրեց այս տարվա նորույթը` պարանայգին: 10-ամյա Արթուրն ամենահամարձակն էր, առաջինը հաղթահարեց օդային բարդ անցուղիները:
Երեխաներին ուղեկցող` Չինարիի դպրոցի ուսուցչուհին կարևոր է համարում հատկապես սահմանային վերջին թեժ օրերից հետո երեխաների հանդեպ նման ուշադրությունը:
Փոքրիկ չինարեցիներին դուր եկավ այգին, որն արդեն դիլիջանցիների և զբոսաշրջիկների հանգստի և ժամանցի սիրված վայր է դարձել: Այգին բարեկագվել, անճանաչելիորեն վերափոխվել է հիմնադրամի, գործընկեր կազմակերպությունների, նաև՝ Դիլիջանի համայնքի աջակցությամբ:
Հաճելի պահերով և սուր զգացողություներով լի մի ամբողջ օր երեխաներն անցկացրին կանաչ այգում, իսկ նախաձեռնության հեղինակները կսպասեն դպրոցականների նոր խմբերի: