Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունը չի զիջի, քանի որ իրեն «ժողովուրդը դրա համար չի ընտրել»՝ գրում է Интерфакс գործակալությունը:
«Ցանկանում եմ տղամարդավարի ասել, որպեսզի թերասացություն չլինի: Ինձ շատ են նախատում, որ «նա իշխանությունը չի տա»: Ճիշտ են նախատում: Ժողովուրդն ինձ դրա համար չի ընտրել: Ինչպես և դուք՝ այդ իշխանության սեփականատերերն ու կրողները»,-հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի խոսքով՝ «Իշխանությունը նրա համար չի տրվում, որ այն տանք»: